воскресенье, 30 марта 2014 г.

https://www.facebook.com/armen.ashotyan ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Տնօրեններին, մանկավարժներին, ծնողներին, ուսանողներին, աշակերտներին, լրագրողներին

Հաշվի առնելով հանրապետությունում ստեղծված եղանակային պայմանները, վաղը` մարտի 31-ին, պետական կրթական հաստատություններում` բուհերում, դպրոցներում, քոլեջներում, ուսումնարաններում, ուսումնական պարապմունքներ և դասեր տեղի չեն ունենա:

Բաց թողած դասերը կլրացվեն գալիք շաբաթ` ապրիլի 5-ին:

Հ.Գ. Խնդրում եմ տարածել:
Ապրիլի 2-ի երեկոյան այց Բյուրականի աստղադիտարան:

Մասնակցության վճար - 3500 դրամ

Մանրամասները` http://goo.gl/a7Oi1t

суббота, 29 марта 2014 г.

ԲՅՈՒՐԱԿԱՆ 2013թ. Ամփոփում
ԾԱՌԱՏՈՒՆԿ ԲՅՈՒՐԱԿԱՆԻ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑՈՒՄ... ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ


 

 
2013 թվականի նոյեմբերի 2-ին և 3-ին Բյուրական համայնք տանող ճանապարհը հարստացվեց նոր տնկած բարդիներով, որի համար իրենց մեծ ներդրումն ունեցան ինչպես գյուղի ուսանողները, այնպես էլ դպրոցի աշակերտներից և ԲԵԼԱԿ-ի (Բյուրականի երիտասարդ լրագրողների առցանց կենտրոն) անդամները, գյուղապետ` պրն Զ. Բաբայանը: Մեր գեղեցիկ բնությունը հարստացվեց ավելի քան 200 նոր տնկիներով:Տպավորությունները աննկարագրելի են, ունենալ խելացի և պատրաստակամ երիտասարդներ, դա մեր բոլորիս հարստությունն է:
Իսկ մեր ծառատունկային արշավը շարունակվելու է… Սիրով սպասում ենք բոլոր ցանկացողներին միանալ մեր կողմից կազմակերպված ծառատունկներին, հարստացնելու և մաքրելու համար, բոլորիս բնություն
 
 
 
















Իմ ԳՅՈՒՂԸ, Իմ ու Քո ուժն է միասին:

http://www.youtube.com/watch?v=nW3eKLCk_Ag&feature=youtu.be
Բյուրականի աստղադիտարանի մեծ դիտակը պատրաստ է նոր նվաճումների
http://news.am/arm/news/181197.html
http://www.sport.am/arm/news/143026/  Հաջողություն մեր համագյուղացուն
 
https://www.youtube.com/watch?v=ZGXTtUNKQGk ......Ահա այս տարածքի ապագա տեսքը ))) ԵՂԵՌՆԻ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ
https://www.youtube.com/watch?v=gSRC4rF1tQw  Բյուրականում ծիրանի մթերման խնդիրներ կան
Տրնդեզի տոնակատարությունը Բյուրականում 13.02.2014թ. ''Տոնացույց'' Ավանդական տոների վերականգման և փոխանցման դպրոցի սաների մասնակցությամբ : Տոնակատարությանը մասնակցում էին ղչ միայն Բյուրական համայնքի բնակիչները, այլ նաև տարբեր քաղաքներից ու երկրներից հյուրեր:

Հարգանքներով ` ԲԵԼԱԿ
http://www.youtube.com/watch?v=Mpge20ZVumM&feature=share
Բյուրականի գյուղապետարանը վաղը` դեկտեմբերի 31-ին, երեկոյան ժամը 20:00 սպասում է բոլորին միասին դիմավորելու գալիք 2014 թվականը Բյուրականի մշակույթի տան բակում:
Ծրագրում`
Անակնկալ շոու ծրագիր (շատ հետաքրքիր և յուրատիպ)
Ջերմ միջավայր
Բարձր ...տրամադրություն
Ձմեռ Պապ
Գեղեցիկ հրավառություն
Եվ շարունկելի անակնկալները հասանելի կլինեն տեղում....

Հարգանքներով`
Բյուրականի ուսանողական խորհուրդ և ԲԵԼԱԿ





Ահա և վերջ աշխատանքները Լապլանդիայում` Ձմեռ պապիկին օգնելու մեր փոքրիկների Ամանորյա նվերները պատրաստելու համար ավարտված են:

Մերծ շնորհակալություն Արմիդա Հայրապետյանին, Արմինե Զոհրաբյանին, Դիանա Հարությունյանին, Ասյա Հակոբյանին և Լիլիթ Գրիգորյանին այսօրվա աշխատանքները իրականացնելու համար:

Հաիգանքներով`
Բյուրականի ուսանողական խորհուրդ և Բյուրականի երիտասարդ լրագրողների առցացնց կենտրոն







Մենք այսօր այցելել էինք Լապլանդիա` Ձմեռ Պապիկին օգնելու պատրաստելու մեր փոքրիկների Ամանորյան նվերների տոպրակները:

Ձմեռ Պապիկի եղնիկները վաղը Բյուրականի գյուղապետարանում ժամը 2-ին սպասում են Ձեզ` տանելու Լապլանդիա շարունակելու այսօրվա կիսատ... թողնված աշխատանքները:

Մերծ շնորհակալություն Արմիդա Հայրապետյանին, Արմինե Զոհրաբյանին, Տաթև Հովհանիսյանին և Լիլիթ Գրիգորյանին այսօրվա աշխատանքները իրականացնելու համար:
Հաիգանքներով`
Բյուրականի ուսանողական խորհուրդ և Բյուրականի երիտասարդ լրագրողների առցացնց կենտրոն
Տեսնել ավելին







''Սոցիալական մեդիաների կիրառումը քաղաքացիական լրագրության մեջ'' թեմայով սեմինար ԵրևանումNoyan Tapan (Նոյյան Տապան)-ում:









Երիտասարդ Լրագրողների Առցանց Կենտրոն
Աշխատակազմի և կամավորների վերապատրաստում
Երիտասարդ Լրագրողների Առցանց Կենտրոն/ armolimp.amՆշել
«Կամավորության դերը համայնքների զարգացման գործում և ինչպես գրել մրցունակ ծրագրեր»

Նորանկախ Հայաստանի Հանրապետության ծննդյան խորհուրդը մեր կազմակերպության անդամներով որոշեցինք իմաստավորել կամավորության մասին զրույց-դասընթաց կազմակերպելով: Ու ճիշտ այս օրը, երբ երևանյան փողոցներում փողփողում են եռագույն դր...ոշակները, միջոցառումներ են նախատեսվում ողջ օրվա ընթացքում, գիշերվա երկնքում աստղերի կողքին հրավառություն է լինելու, մեզանից յուրաքանչյուրը երևի ներքին թաքուն հարց կտա. <<իսկ ի՞նչ եմ անում ես իմ երկրի համար որպես կամավոր>>: Անշուշտ, մեզ հարկավոր են քաղաքացիական բարձր գիտակցությամբ, հայրենասեր ու հայրենանվեր քաղաքացիներ, ովքեր կսիրեն ու կփայփայեն մեր փոքրիկ երկիրը, կդառնան աջակից ու հենասյուն հարազատ երկրին: Ահա այս մտքերն էին հավաքել տարբեր համայնքներում ապրող զարթոնքցիներին կազմակերպության հարկի տակ՝ քննարկելու կամավորի գործունեության, նրա շահերի և տված օգուտի, դրանց ձևերի մասին:

Աշխեն Օհանջանյանը, մեր կազմակերպության ամենաակտիվ անդամներից մեը, մշակել էր դասընթաց՝ կամավորության կարևորության, հասարակական շահի ու անձնական ինքնանվիրումի մասին: Դասընթացին մասնակցելու էին եկել Զարթոնք-89 ԲՀԿ-ի և ԵԼԱԿ-ի (Երիտասարդ լրագրողների առցանց կետրոն) տարբեր համայնքների անդամները: Բոլորի համար դասընթացը հատուկ ասելիք ուներ. երեխաները պատմեցին որպես կամավորներ իրենց փոքրիկ փորձի մասին, քննարկեցին կամավորականի առաքելությունը հայ ժողովրդի պատմության ողջ ընթացքում, դասընթացավար Աշխենը նույնպես իր կամավորական գործունեության մասին օրինակներ բերեց, որոնք շատ տպավորիչ էին մասնակիցների համար: Այն, որ կամավորականությունը փոխում է մարդուն, տալիս որոշակի հմտություններ, հասարակության սպառող անդամ լինելուց զատ դարձնում հոգևոր արժեքներ արտադրող, դրանց խթանող ու տարածող, միանշանակ է, իսկ այս դասընթացը առավել ևս հիմնավորեց վերը ասվածը:
Անշուշտ, ջրի փոքրիկ կաթիլն էլ քար կծակի, եթե պարբերաբար է կաթում, թեկուզ իր թույլ, բայց զորավոր ուժի ողջ հավատով: Երիտասարդ կամավորների համար բարի գործ անելու փոքրիկ ջանքը կարևորվեց և ևս մեկ անգամ արժևորվեց: Նրանք ձևավորեցին պաստառներ՝ <<Էգոիզմ - հանրություն>>, <<Ի՞նչ է կամավորությունը>> վերնագրերով: Ցուցադրվեցին ֆիլմեր, վիճակագրական տվյալներ: Խոսվեց կամավորականների գործունեության ձևերից, Հայաստանում կամավորների գործունեությունից, երեխաները ծանոթացան ծրագիր կազմելու վարպետության տարրերին:

Դեկտեմբերի 5-ը կամավորների միջազգային օրն է: Որոշվեց միասին կամավորական գործունեություն մշակել հենց այդ օրվա համար:
Օրվա խորհուրդը, լսածն ու քննարկածը իրենց սրտում ամրացնելով մարդասիրությամբ, հումանիզմով, ներկաները խոստացան դեկտեմբերի 5-ին ներկայացնել իրենց գործունեության արդյունքները: Արդյունքների մասին դեռ կխոսենք: Ժամանակ կա: Իսկ մինչ այդ դրսում երեխաներին էին սպասում փողփողացող եռագույն դրոշակները, տոնական տրամադրությւոնը և օրվա անմոռանալի խորհուրդը, բայց արդեն կամավորի տեսանկյունից արժևորված:
Երկրին ազնիվ, բարի ու գործունյա քաղաքացիներ են պետք, ովքեր անշահախնդիր սիրով կսիրեն ու կգործեն Երկիր Դրախտավայրում:



 


Սեպտեմբերի 13-ին անցկացվեց խորհրդատվություն «Զարթոնք-89» ԲՀԿ-ի և ԵԼԱԿ-ի (Երիտասարդ լրագրողների առցանց կենտրոն) անդամների հետ, որը վարում էր Լուսինե Հայրապետյանը: Խորհրդատվության նպատակն էր սովորեցնել երիտասարդներին, թե ինչպես կարող են կազմել նախագծեր և ավելի խորն զարգացնել իրենց ուսումնասիրությունները: Ինչպես նաև կարողանալ լիարժեք փոխանցել իրենց գիտելիքներն ու փորձը համայնքներում կայանալիք ԵԼԱԿ-ի ...խմբերի անդամների հետ հանդիպումների ժամանակ:
Այս ամենը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության գործընկերային պայմանագրի շրջանակներում՝ ՙԶարթոնք-89՚ ԲՀԿ-ի միջոցով:








ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ԲՅՈՒՐԱԿԱՆ

«Համայնքների երիտասարդ ձայն» ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 11-ին այցելեցինք Արագածոտնի մարզի Բյուրական գյուղ: Նշենք, որ Բյուրականի մասնաճյուղը` Բյուրակաանի երիտասարդ լրագրողների առցանց կենտրոնը (ԲԵԼԱԿ), բացվել է վե...րջերս. ունենք բավականին ակտիվ անդամներ: Ներկայացրեցինք մեր առաքելությունը, և ծրագրի նպատակները, որոնք հետապնդում են երիտասարդների շրջանում ստեղծագործական, հետազոտական ունակությունների բարձրացմանը: Տեղի երիտասարդները մասնակցեցին հանդիպմանը և էլ ավելի ամրապնդեցին իրենց գիտելիքները` ստանալով անհրաժեշտ տեղեկատվություն լրագրողական գործի մասին: Կազմակերպեցինք ինտերակտիվ խաղեր, որի օգնությամբ ապագա ակտիվ քաղաքացիները ներկայացրեցին իրենց համայնքում առկա խնդիրներն ու լուծման եղանակները: Սկզբում կար լարվածություն, կաշկանդվածութուն, սակայն գնալով վերացան բուռն քննարկումների և կարծիքների մեծ հորձանուտի մեջ: Քննարկեցինք և հասկացանք, թե ինչ է հետազոտությունը և ինչպես պետք է սկսել հետազոտել, որպեսզի արդյունքը գերազանց լինի: Հանդիպումն անցավ աշխատանքային ուրախ մթնոլորտում: Ակտիվացնող խաղերի միջոցով ստեղծեցինք համագործակցային հաճելի դաշտ: Ներկայացվեց մեր ծրագրի շրջանակներում Բյուրականի երիտասարդ լրագրողների ստեղծած առցանց կենտրոնի անցած ճանապարհը և գործունեությունը: Հանդիպման վերջում ԲԵԼԱԿ-ը պարգևատրվեց նեթբուք դյուրակիր համակարգչով` հետագայում մեզ հետ կապ պահպանելու և առաջիկա գործունեության համար: Նշենք նաև, որ հանդիպմանը ներկա էին Բյուրականի գյուղապետը և այն դպրոցի տնօրենը, որտեղ անցկացնում էինք մեր հանդիպումը: Հանդիպման ընթացքում ձեռք բերեցինք նոր ընկերներ, լսեցինք նրանց կարծիքները, տրամադրեցինք տեղեկատվություն մեր ծրագրի մասին և գաղափարակիցներ ունեցանք: Այնուհետև ծանոթացանք Բյուրականի տեսարժան վայրերին, եղանք տեղի եկեղեցիներում: Երեկոյան եղանք նաև աստղադիտարանում, զմայլվեցինք աստղերի և լուսնի գեղեցկությամբ: Մեր ստացած տպավորություններն անմոռանալի էին: Բարձր և ոգեշնչված տրամադրությամբ վերադարձանք մայրաքաղաք` հաստատ համոզմունքով, որ շուտով կենտրոնի անդամները զարմացնելու են նորանոր աշխատանքներով: Իսկ ԲԵԼԱԿ-ի աշխատանքներին կարող եք ծանոթանալ` այցելելով հետևյալ հասցեով http://byurakan.blogspot.com/:

Այս ամենը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության գործընկերային պայմանագրի շրջանակներում՝ «Զարթոնք-89» ԲՀԿ-ի միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետները և կարծիքները պատկանում են հեղինակին` «Զարթոնք-89» ԲՀԿ, և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետների հետ: