суббота, 29 марта 2014 г.

https://www.youtube.com/watch?v=uHn5rh2UENY&app=desktop    <div class="yt-alert yt-alert-default yt-alert-error yt-alert-player"> <div class="yt-alert-icon"> <img src="https://s.ytimg.com/yts/img/pixel-vfl3z5WfW.gif" class="icon master-sprite" alt="Значок оповещения"> </div>< div class="yt-alert-buttons"></div><div class="yt-alert-content" role="alert"> <span class="yt-alert-vertical-trick"></span> <div class="yt-alert-message"> Установите проигрыватель Adobe Flash Player, чтобы просмотреть это видео. <br> <a href="http://get.adobe.com/flashplayer/">Загрузить с сайта Adobe</a>. </div>< /div></div>

Երիտասարդ լրագրողների «Առցանց» ակումբ

 
Տրնդեզի տոնակատարությունը Բյուրականում 13.02.2014թ. ''Տոնացույց'' Ավանդական տոների վերականգման և փոխանցման դպրոցի սաների մասնակցությամբ : Տոնակատարությանը մասնակցում էին ղչ միայն Բյուրական համայնքի բնակիչները, այլ նաև տարբեր քաղաքներից ու երկրներից հյուրեր:

Հարգանքներով ` ԲԵԼԱԿ
http://www.youtube.com/watch?v=Mpge20ZVumM&feature=share
ԲՅՈՒՐԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ
ՆԿԱՐԱԳԻՐԸ
Բյուրականը գյուղ է ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ տարածաշրջանի Բյուրական համայնքում: Բյուրականը ճանաչված է եղել որպես Պիրտական , Փիրական:
Ըստ ՀՀ 2001թ.-ի մարդահամարի, Բյեւրականի մշտական բնակչությունը 4313, իսկ առկա բնակչությունը 3930 հոգի է:Կանանց թիվը կազմում է 2184, իսկ տղամարդկանցը 2128:
Ըստ աշխարհագրական դիրքի Բյուրականը ծովի մակարդակից բարձր է 145...0մ: Ձմռանն օդի բացարձակ ջերմաստիճանը կազմում է -36 C-38 C- ի,իսկ ամռանը +27 C +35 C-ի:
Բյուրականի մասին առաջին գրավոր հիշատակությունը թողել է 10-րդ դարի պատմիչ Հովհաննես Դրասխանակերտցի կաթողիկոսը: Նա գնելով Բյուրականն, այն դարձրել է իր դաստակերտը, այնտեղ կառուցել է եկեղեցի (Սբ. Հովհաննես) և հաստատել կուսակրոնների միաբանություն: Պատմագիրը հիշատակում է նաև Բյուրականի ամրոցը , ուր ինքը փորձել է պատսպարվել արաբական Նըսըր ոստիկանի հետապնդումից, սակայն տեղեկանալով , որ արաբները մոտենում են ,փախել է Բագարան: Բյուրականի բնակիչները 7 օր դիմադրել են, սակայն արաբները խուժել են ամրոց, սրի քաշել 200 մարդու և գերեվարել շատերին: Նըսըրը,զգալով իր արարքի անարդարացիությունը, անսպասելիորեն ազատել է գերիներին:
1929թ-ին Բյուրականի մոտ՝ Աղվեսաձոր կոչված վայրում, հայտնաբերված դամբարանից պեղվել են բազմաթիվ իրեր (զենքեր , գործիքներ , կավե ամաններ, զարդեր և այլն): Գյուղից ոչ հեռու պահպանվել է նաև Ամբերդ ամրոցը , Արտավազիկ եկեղեցին(7-րդ դար), խաչքարերով գերեզմանատներ և այլն: Բյուրականը նաև տունն է Բյուրականի աստղադիտարանը:
Տարեկան 5000 այցելու է ընդունում Բյուրականը իր գեղատեսիլ բնության գրկում , որոնք հիմնականում աստղաֆիզիկոսներ , լեռնագնացներ ու զբոսաշրջիկներ են: Բյուրական այցելողները իրենց հանգիստը կարող են գտնել հիմնականում վարձու բնակարաններում , նորակառույց ու գեղեցիկ <<Հյուսիսային աստղ>> ռեստորան – հյուրանոցային համալիրում , <<Նոր Ամբերդ>> հանգստյան տանը , ինչպես նաև Աստղադիտարանի հյուրերի ընդունման տանն ու այլ վայրերում

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Բյուրականի երիտասարդ լրագրողների առցանց կենտրոնի երիտասարդների հարցազրույցը Բյուրականի գյուղապետ Զարզանդ Բաբայանից:

Ներկայացնում ենք մեր հանցազրույցը.
- 1. Որ թվականից եք աշխատում որպես Բյուրականի գյուղապետ:
Տեղական ինքնավա...ր մարմինների ընտրությունները տեղի են ունեցել 2012թ. սեպտեմբերի 23-ին. սեպտեմբերի 23-ին, իսկ պաշտոնապես գյուղապետ եմ դարձել 2012 թվականի նոյեմբերի 1-ից :
-2. Ինչպիսի՞ առաջընթաց է ապրում մեր համայնքը այսօր:
-Դա արդեն պետք է հարցնեք համայնքի բնակիչներից, նրանք առավել ռեալ կգնահատեն մեր համայնքի այսօրվա վիճակը:
-3.Ինչպես՞ եք գնահատում մեր համայնքի ներկայիս վիճակը:
-Միջին, ոչ՛ լավ և ոչ՛ վատ :

4.Ի՞նչ վիճակում է գտնվում մեր համայնքի էկոլոգիան:
-Միջինից ցածր, քանի որ համայնքում տեղի են ունենում շինարարական աշխատանքներ:

5.Ի՞նչ հիմնախնդիրներ ունի մեր համայնքը:
-Մեր համայնքը ունի հետևյալ հիմնախնդիրները .
Ոռոգման ջուր , խմելու ջուր ,միջհամայնքային ճանապարհների վերանորոգում՝ ասֆալտապատում, էլեկտրասյուների բացակայություն :Էլեկտրասյուների ոչ բարվոք վիճակի հետևանքով մի փոքր քամուց անջատվում է գյուղի լույսերը և կարող են նաև լուրջ վթարների պատճառ դառնալ:

6.Ինչպիսի՞ ռեսուրսներ կան մեր համայնքում, որոնք կարող ենք օգտագործել ի նպաստ ժողովրդին :
-Բյուրականում հնում եղել է Բյուրական տուֆ,որը փակվել է, քանի որ նախկինում դրանք տրվել են համայնքի բնակչներին ,որպես հողատարածքներ: Գյուղը չունի ներքին ռեսուրսներ:

7.Ինչպիսի՞ վիճակում են գտնվում համայնքի հոգևոր-մշակութային վայրերը:
-Սուրբ Արտավազիկը անմխիթար վիճակում է գտնվում , իսկ Սուրբ Հովհաննես եկեղեցին կարելի է ասել գերազանց վիճակում է:Թուխմանուկը միջինից ցածր վիճակում է :Հիմա մենք փորձում ենք ինչ-որ չափով վերականգնել ճանապարհները դեպի Թուխմանուկ , աշխատանքները արդեն սկսվել են:

8.Ի՞նչ կմաղթեք մեր համագյուղացիներին:
-Մախթում եմ իմ համայնքի բնակիչներին առողջություն և հաջողություն, լինեն մի փոքր բարեխիղճ և սրտացավ իրենց համայնքի նկատմամբ:
Տեսնել ավելին




ԲՅՈՒՐԱԿԱՆԻ ԵՎ ՍՈւՐԲ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵԿԵՂԵՑՈՒ ՏՈՆԵՐԸ
Սույն թվականի սեպտեմբերի 23-ը մեր համայնքի համար նշանակալից օր էր ,քանի որ այդ օրը առաջին անգամ մեծ տոնակատարությամբ նշեցինք Բյուրականի և Սուրբ Հովհաննես եկեղեցու տոները: Այդ օրը իսկապես գյուղի համար տոն էր, կարևոր իրադարձություն, որը նպատակ ուներ գյուղի բնակչությունը հավաքվել մի սեղանի շուրջ , որպեսզի բնակչությունը միմիանց ...հետ շփվեր , մերձենար ու մտերմանար, որը իսկապես հնարավոր եղավ իրականացնելու գյուղապետարանի և գյուղացիների ակտիվ մասնակցությամբ: Տեղի ունեցավ հրաշալի համերգային միջոցառում, որին մասնակցում էին հայ շոուբիզնեսի կարկառուն ներկայացուցիչները՝ ապահովելով բարձր երաժշտական ճաշակ և ուրախ տրամադրություն: Համերգին հաջորդեց գեղեցիկ հրավառությունը:
Ինչպես նշեց մեր հարգարժան գյուղապետը՝Զարզանդ Բաբայանը,այն ունենալու է շարունակական բնույթ,և սկսած 2013 թվականից մենք ամեն տարի մեծ շուքով պիտի նշենք այս հրաշալի և կարևոր տոները, որոնք մեզ համար մեծ նշանակություն ունեն:
ԲՅՈՒՐԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԸ

Մայրիկ
Դու իմ գեղեցիկ մայրիկն ես,
Ուզում եմ միշտ լինես կողքիս,
Սիրում եմ ես քեզ ամպի չափ,
Դու իմ հոգատար մայրիկ:
Երբ որ դու ժպտում ես մայր իմ
Արևը փայլում է երկնքում,
Ուզում եմ որ լինես մայր իմ ...
Բարի անհոգ ու առողջ:
Սիրում եմ քեզ իմ մայրիկ ,
Եղիր դու շատ երջանիկ,
Եղիր առողջ ու անհոգ,
Եվ ժպտա միշտ իմ մայրիկ:
Ես սիրում եմ քեզ մայրիկ,
Ապրիր երկար ու առողջ,
Դու իմ գեզեցիկ մայրիկ:
Հեղինակ՝ Սայադյան Լիլիթ Ալեքսանի

Հայացք
Կա մի անկյուն հեռավոր
Ուր մենակ եմ միշտ մնում,
Ուր մտքերս խառնվում
Ու հոգիս է փոթորկվում:
Ուր տխրության օվկիանում
Արցունքներս կաթկթում
Դառնում գերի հայացքիդ,
Նայում-նայում աչքերիդ:
Սառը արցունքի միջից
Մի ժպիտ է նշմարվում,
Մի տաք ձեռի հպումից
Մաշկս է դողում:
Ու մի խոսքից արթնացած
Երեսիդ եմ ես նայում,
Գարնան նման հրճվելով
Դեպի քեզ եմ ես նետվում:
Հեղինակ՝ Ստեփանյան Լիլիթ Սուրենի

ՄԻ ԽԱՌՆԵՔ ՄԵԶ

Մի՛ խառնեք մեր ազնվությունը
Ձեր ազնվության հետ,
Մեր սերը՝ ձեր սիրո հետ,
Եվ մեր կյանքը՝ ձեր կյանքի հետ,
Որովհետև մենք գիտենք սիրել,
Մինչ դուք ձեր մերձավորին հարգել չգիտեք,
Որովհետև մենք գիտենք նվիրվել անմնացորդ,
Մինչ դուք վստահել անգամ չգիտեք:
Գիտենք հպարտանալ մեր հաղթանակով
Ու սաստիկ ցավել մեր պատմությամբ :
Մինչ դուք բացի բռնությունից,
Այլ բան ընդունել չեք կարողացել:
Մի՛ խառնեք մեզ ձեր վայրի, արջի ցեղերին
Որովհետև մենք պատմություն ունենք,
Ու խոցվել գիտենք, և նաև մեռնել,

Բայց կենդանանալ ու կանգուն պահել
Մեր հայրենիքը վայրագ թշնամուց :
Մի՛ խառնեք մեր հայրենիքը՝ ձեր հայրենիքի հետ,
Քանզի այն կանգնած է այն հողի վրա,
Որ սնցվում է սիրով ու հավատով:
Հեղինակ ՝ Կարապետյան Մերի Նահապետի
Ինչպես արդեն տեսնում ենք Բյուրականում կատարվում է գլխավոր ճանապարհի վերանորոգման աշխատանքներ ,որը սկսվել է ամռանը:
Աշխատանքները իրականացվում են <<Արարատ ճանշին>> կազմակերպության կողմից:
Իրականացվել է մրցույթ, որում հաղթող է ճանաչվել այս ...կազմակերպությունը և աջակցել է մեր համայնքին:
Հարկ է նշել նաև, որ այդ կազմակերպությունը գործը կատարում է կիսով չափ ինչը հայտնի չէ մեր բնակիչներից շատերին նրանք ճանապարհները վերանորոգում են կիսով չափ , իսկ մյուս վերանորոգման աշխատանքը իրականացվում է մեր գյուղապետարանի և մյուս բնակիչների ակտիվ աջակցությամբ:
Նկատվում աշխատակազմի և տեխնիկաների տարբերությունը <<Արարատ ճանշին>>-ի և մյուս աշխատակազմի միջև և դա է պատճառը , որ աշխատանքները մի փոքր դանդաղել են, բայց հուսով ենք դա դժգոհության պատճառ չի հանդիսանա :
Ճանապարհների վերանորոգումը արդեն ավարտվել է և մենք ունենք շատ գեղեցիկ և վերանորոգվաց ճանապարհներ:





Կարիտաս ընկերության կողմից տեղի կունենա թրեյնինգ՝ Հանրային իրազեկում միգրացիայի և թրաֆիքինգի վերաբերյալ:Թրեյնինգը անցկացվելէ Զարթոնք-89 գրասենյակում:

ԲՅՈՒՐԱԿԱՆԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ
Գյուղում կա մանկապարտեզ, որը ներկա դրությամբ չի գործում, քանի որ կատարվում են վերանորոգման աշխատանքներ : Մանկապարտեզի վերանորոգումն իրականացվում է ԾԻԳ (Ծրագրերի իրականացման գրասենյակ) ծրագիրը: Այն ռազմավարական ծրագիր է: Նման ռազմավարական ծրագրեր իրականացվել են մի շարք շրջաններում (Գյումրի Լենինական և այլն): Ծրագրի միջոցով գյուղական համայնքներում բացվում են նախակրթարաններ ՝ դպրոցներին և մանկապարտեզներին կից...: Ծրագիրը փորձում է 5-6տ բոլոր երեխաներին անդամագրել, նրանց տալ համապատասխան գիտելիք և նախապատրաստել դպրոցին: Այնտեղ երեխաներն անցկացնելու են օրական 3,5 ժամ: Այսպիսով մանկապարտեզում բացվում է մի նոր խումբ և այդ խմբի դաստիարակների աշխատավարձը, ինչպես նաև մանկապարտեզի մյուս ծախսերի համար անհրաժեշտ գումարը տրամադրում է գյուղապետարանը: Իսկ ծրագիրը հովանավորում է միայն մանկապարտեզի վերանորոգման համար անհրաժեշտ շինանյութի և գույքի գումարը:

четверг, 3 октября 2013 г.

Բյուրականի Սբ. Հովհաննես եկեղեցի


  Բյուրականի Սբ.  Հովհաննես եկեղեցի

 ՀՀ Արագածոտնի մարզում է գտնվում Բյուրական համայնքը:Բյուրականի հենց կենտրոնում է գտնվում Սբ. Հովհաննես եկեղեցին:Այս ճարտարապետական հուշարձանը 9x21.5 մետր չափերով,միանավ բազիլիկ տիպի եկեղեցի է:
Հուշարձանի դարը:   Ավանդաբար եկեղեցու կառուցումը վերագրվում է Հովհաննես   Ե Դրասխանակերտցի կաթողիկոսին (898-929 թթ.) , սակայն կան լուրջ հիմքեր համարելու, որ  եկեղեցին կառուցվել է նշված ժամանակից էապես վաղ:
<<Եւ դարձեալ  չու  յուղի  անկեալ  չոգաք  մինչեւ  ՚ ի ձեռակերտ  ամրոցիկն իմ Բիւրական, զոր ստացեալն էր իմ գանձի գնոյ,ուր եւ շինեալ  իսկ  էր եկեղեցի  հաստահեղոյս կոփածոյ  քարամբք  պերճապաճոյճ  պճնութեամբ  եւ  նկարակերտ  յօրինուածով՝  եւ  վանս կուսակրօն  միանձնացելոց զնա հաստատեալ >>:
Քննելով այս և այլ վկայություններ,ինչպես նաև  եկեղեցուն վերաբերվող որոշ այլ իրողություններ՝ Ա. Ա. Մանուչարյան հիմնավորում է,որ Բյուրականի Սբ Հովհաննեսը չի կարող լինել Հովհաննես կաթողիկոսի կառուցածը,այլ պետք է լինի Հայաստանի հնագույն եկեղեցիներից մեկը,որը  <<վերաշինվել է 7-րդ դարում և բազմիցս  նորոգվել հետագայում>>: 1467 թվականի մի հիշատակարանում Բյուրականը նշվում է որպես վանք     (<<մենարան>>) :Եղել է գրչության կենտրոն. 15-րդ դարում այստեղ է գրվել <<Ժողովածու քերթուածոց>> տաղարանը,ընդօրինակվել է՝<<Հիսուս որդի >> գիրքը: 17-րդ դարի 2-րդ կեսին Հակոբ Դ  Ջուղայեցի կաթողիկոսը  Բյուրականը դարձրել է Էջմիածնի կաթողիկոսության սեփականությունը: 1874 թվականին Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցի կաթողիկոսը Բյուրականում հիմնել է հայրապետական իր ամառանոցը:        
10-րդ  դարից վաղ կառուցված լինելու մասին են վկայում նաև մի շարք այլ փաստեր:
Թվարկենք դրանցից մի քանիսը.
1. Եկեղեցիու տիպը հատուկ է 4-6-րդ դդ. Եկեղեցիներին:
2. Շենքի պատերը հենվում են եռաստիճան հիմնախարիսխի վրա,  որը նույնպես      հատուկ      է   վաղ շրջանի շինություններին:
3. Խորանն ուղղանկյուն է,որն  ինքնին  շատ սակավադեպ երևույթ է հայ եկեղեցաշինության մեջ,և ուշ շրջանում չի հանդիպում:
4. Խորանի արևելյան մասում առկա է մի որմնախորշ,որը քրիստոնեական եկեղեցու համար անսովոր է (այն նույնիսկ հիմք է հանդիսանում մտածելու,որ շենքը  կարող է կառուցված լինել մինչև քրիստոնեությունը՝  այլ կրոնական նպատակներով):
5. Շենքի ներսում և դրսում  առկա են  բազմաթիվ ճարտարապետական տարրեր (խոյակներ,պսակներ,կամարներ,քիվեր և այլն) , որոնք հիշեցնում են Տեկորի  (4-5-րդ դար), Երերույքի  (5-րդ դար) , Զվարթնոցի (7-րդ դար) , Իշխանի (7-րդ դար)  և այլ եկեղեցիների համապատասխան տարրերը:
6. Եկեղեցու քարերի մի մասի վրա մինչ այժմ պահպանված են վարպետների բազմաթիվ նշաններ,որպիսիք 7-8-րդ դարերից հետո չեն հանդիպում:
7. Շենքը նախապես եղել է կղմինդրածածկ, որի բեկորները պահպանվել են մինչև  1980-ականների վերջին վերականգնումը:
8. Արևելյան ճակատի արտաքին ձևավորման  որոշ տարրեր  հիշեցնում են Աղձքի Արշակունյաց դամբարանի զարդապատկերը (4-րդ դար) :
9. Եկեղեցու պարսպին կից՝  Մայր առվի ափին, գտնվում է 4-7-րդ դդ. Մահարձանի մնացորդներ:
10. Պահպանվել են արևելյան,հյուսիսային և արևմտյան պատուհաններից մի քանիսի քարե ցանցերը,որոնք ևս եզակի են, և չեն հանդիպում 7-րդ դարից հետո:
Նշում: Որպեսզի պատասխանվի այն հարցին, թե որն է Հովհաննես կաթողիկոսի կառուցածը, նշենք, որ ըստ Ա. Ա. Մանուչարյանի հիմնավորման, այն պետք է լինի Բյուրական գյուղի արևելյան  մասում գտվող Արտավազիկ վանքը: Ի հավելումն Մանուչարյանի տեսակետի՝ նշենք   որ այն ձորակը,որի  պռունկին  գտվում  է  Արտավազիկը   կոչվում է  <<Վանքի ձոր>>: Սա ուղղակիորեն վկայում է այն մասին, որ  այն նախապես եղել է վանք: Հովհաննես կաթողիկոսի  վկայությունն էլ հենց վանական միաբանություն հիմնելու մասին է (այլ ոչ թե միայն եկեղեցու) , որը պիտի վերաբերվի Արտավազիկին (Սբ Հովհաննեսը երբեք վանք չի կոչվել՝  ո՛չ  գրավոր, ո՛չ բանավոր աղբյուրներում):
Պատվիրատուն, ճարտարապետը , վարպետը : Քանզի հիմնավորվում է ,որ Հովհաննես  կաթողիկոսը չէր կարող լինել այս եկեղեցու  կառուցողը,ուստի եկեղեցու  պատվիրատուի ,ճարտարապետի և  վարպետների ինքնությունը մնում է անորոշ:
Վիճակը այսօր: Ներկայումս Սբ Հովհաննեսն ամբողջովին վերանորոգված,բարեկարգ վիճակում  գտնվող գործող եկեղեցի է: Սակայն վերականգնման արդյունքն այնպիսին է , որ  որոշ տարրեր չեն համապատասխանում  մեզ հայտնի նախնական  վիճակին: Այսինք՝ ամբողջական վերանորոգման խնդիրը մնում է չլուծված:
Պատմական ակնարկ:  Եկեզեցու շենքը պետք է որ կառուցված լինի ոչ ուշ,քան 4-5-րդ դդ.:Չի բացառվում  նաև շենքի կառուցումը նախաքրիստոնեական շրջանում:Այս դեպքում պետք է ենթադրել , որ շենքը, նախապես լինելով հոթանոսական պաշտամունքային կառույց, Հայոց դարձից հետո վերածվել է եկեղեցու:Եկեղեցին ներքին և արտաքին հադարանքի բազմաթիվ տարրերի  ժամանակագրական  բազմազանությունը վկայում  է այն մասին, որ գոնո մինչև 7-րդ դարը մեկից ավելի  անգամներ ենթարկվել է  նորոգումների: Չի բացառվում , որ նորոգված լինի  նաև Հովհաննես կաթողիկոսի օրոք:Եկեղեցու հարավային պատին պահպանված նվիրատվական  թվագիր արձանագրություը վկայում է,որ  10-րդ դարում Սբ Հովհաննեսը եղել է աշխույժ գործող կրոնական հաստատություն:
Նախքան 7-րդ դարը, շենքի արևելյան կողմում , խորանին կից հավելել են ավանդատներ, որոնք  հյուսիսից և հարավից  դուրս են գալիս շենքի ընդհանուր  ծավալից՝ հատակագծում հաղորդելով շինությանը  T-աձև տեսք: Հարավային ավանդատան միջից եղել է գետնուղի դեպի կից աղբյուր, որը վերջին վերականգնումից հետո  փակվել է: Շենքի հյուսիսային և արևմտյան պատերը արտաքուստ ամրակցված են կրկնապատերով,որոնք  ակնհայտորեն դատելով 17-րդ դարից ոչ վաղ արված հավելումներ են:Եկեղեցու նկատմամբ վերջին լուրջ  տեխնիկական միջամտությունը եղել է1980-ականների վերականգնումը: Այդ ընթացքում համարակալվել,քանդվել ու վերաշինվել է արևելյան պատը ամբողջովին (ընդ որում ,քայքայված քարերը փոխարինվել են նորերով) , և հարավային  պատի որոշ հատվածեր: Քանդվել է հյուսիսային և արևմտյան պատերի կրկնապատի մի մասը, հիմնականում բացվել է արևմտյան պատը իր մուտքով և պատուհաններով: Եկեղեցու տանիքին իրականացվել է սալածածկ: 2007 թ.  Հարավային ավանդատան ծածկի վրա ամրացվել են զանգեր՝ վերածելով այն բաց  զանգակատան: Մինչև այժմ  եկեղեցու  վրա խաչ տեղադրված չէ:
Ճարտարապետական վերլուծություն :  Սբ Հովհաննես եկեղեցու  նախնական հորինվածքը եղել է  ուղղանկյուն հատակագծով՝ շենքի արևելյան կողմից դուրս եկող համարյա քառակուսի խորհանով:Մուտքերը երկուսն են՝ արևմտյան և  հարավային պատերի  կենտրոններում: Աղոթասրահը 2 զույգ  որմնամույթերով բաժանված 3 մասի: Թաղածածկը նստած է կամարներին, որոնք էլ իրենց հերթին հենվում են որմնամույթերին: Վերջիններս վերևի մասում ավարտվում են հոնիական օրդերներով: Հյուսիսային և հարավային պատերին  կից երկուական  որմնամույթերով  գոյանում են 3-ական խորշեր,որոնց ծածկը նստած է այդ մութերը  միացնող՝ եկեղեցու երկայնքով դասավորված կամարներին:
Սբ Հովհաննեսը իր հորինվածքով որոշ նմանություններ ունի Զովունու Պողոս-Պետրոս (5-6-րդ դդ.) եկեղեցուն: Համեմատության կարգով նշենք,որ վերջինս  նույնպես միանավ բազիլիկ է  (որը սակայն հետագայում  վերափոխվել է գմբեթավոր բազիլիկի), հյուսիսային  և հարավային պատերին  ունի  երկուական որմնամույթ: Նմանություն կա նաև  շենքերի   արևելյան հատվածների միջև՝ շենքի ընդհանուր ծավալից դուրս  եկող, արտաքինից  ուղղանկյուն խորանը: Զովունու պարագայում սակայն հետագա հավելումներ  (ավանդատներ)  չկան:
  Քաղաքաշինական վերլուծություն: Եկեղեցին գտնվում է ծովի մակարդակից մոտ 1450 մ բարձրության վրա: Մուտքը դեպի եկեղեցի կազմակերպված է շենքի հարավային կողմից՝ սալածածկ ճանապարհով: Երկար ժամանակ դեպի եկեղեցի տանող ճանապարհը եղել է վատ վիճակում,սակայն 2008 թվականից արդեն կա բարեկարգ ասֆալտե ճանապարհ: Եկեղեցու ոչ մեծ տարածքին կից  են գյուղի բնակիչների տները՝ իրենց  հողատարածքներով, ինչը դժվարություններ կարող է ստեղծել պեղումների համար:Շենքի արևելյան  պատին շատ մոտ գտնվում են տապանաքարեր, որոցից մեկի վրա պատկերված է Կենաց ծառը: Եկեղեցուց դեպի արևելք հոսում է գյուղի Մայր առուն:

Եկեղեցու հիմնախնդիրները:  Սբ. Հովհաննես եկեղեցին ունի մի շարք հիմնախնդիրներ: Դրանցից են՝ տարածքի բարեկարգում,տանիքի մասնակի վերանորոգում,մկրտության մյուռոնաթափի բացակայություն:Քանի որ եկեղեցու տանիքը մասնակիորեն է վերանորոգված,ապա անձրևի  ու ձյան  հետևանքով  եկեղեցում  գոյանում են անձրևաջրեր:Եկեղեցին կարիք ունի  պատարագի ջրամանի ( կոնք),սկիհի, պսակադրության թագերի  ( ճիշտ է եկեղեցին ունի,սակայն անմխիթար վիճակում են գտնվում), և բացակայում է նաև սուրբ սեղանի խաչը: Եկեղեցու առանցքային հարցերից է  ջեռուցման խնդիրը,որ հատկապես դժվարեցնում է ձմռան ամիսներին եկեղեցում պատարագների մատուցումը:Հիմնախնդիրներից կարևոր են  նաև հովվատան հարցը,զգեստապահարանի բացակայությունը, եկեղեցու շրջակայքում եղած հին ցանկապատերը նորերով փոխարինելը:Եկեղեցու շրջակայքում կարելի է տեսնել բազմաթիվ խաչքարեր, որոնք 8-12-րդ դարի  նմուշներ են, սակայն գտնվում են անմխիթար վիճակում, քանի որ չկան պատվանդաններ որոնց վրա կարելի է  տեղադրել խաչքարերը:          
 
 














среда, 28 августа 2013 г.


ՀՀԳԱԱ Բյուրականի Աստղադիտարանը   հիմնադրվել է 1946 թվականին՝ Աստղադտարանի առաջին տնօրեն Վիկտոր Համբարձումյանի նախաձեռնությամբ։ Այն կառուցված է Արագած լեռան հարավային գեղատեսիլ լանջին։
Աստղադիտարանի գիտական գործունեությունը ուղղված է Տիեզերքում անկայուն  երևույթների հետազոտմանը, որի համար նախատեսված են հինգ հիմնական դիտակներ, որոնցից  են` աստղադիտարանի խոշորագույն 2,6մ և Շմիդտի 1,0մ հանրահայտ դիտակները։ Աստղադիտարանը որպես ճարտարապետական  համալիր՝ բաղկացած հիմնական և օժանդակ կառույցներից, նախագծել է հայ նշանավոր ճարտարապետ Սամվել Սաֆարյանը։
1946 թվականից ի վեր Բյուրականում են անցել բազմաթիվ աստղագիտական հավաքներ, գիտական հանդիպումներ, ինչպես նաև  Միջազգային Աստղագիտական Միության (ՄԱՄ) չորս գիտաժողով և մեկ հերթական կոլոքվիում։
Բյուրականի աստղադիտարանը բուն գիտական հետազոտություններին զուգահեռ իրականացնում է նաև գիտության տարածման գործընթաց՝ պարբերական հրապարակումների, աստղադիտարանում  արդեն քանի տարի գործող երիտասարդ աստղագետների ամառային դպրոցի, դասախոսությունների և էքսկուրսիաների միջոցով։
1998 թվականից Բյուրականի Աստղադիտարանը կրում է Վիկտոր Համբարձումյանի անունը։

Բյուրականում է գտնվում Ս. Հովհաննես եկեղեցին, իսկ մոտակայքում է 7-րդ դարում կերտված Արտավազիկ եկեղեցին։
Բյուրականը նաև տունն է Բյուրականի աստղադիտարանի
Ըստ Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մարդահամարի, Բյուրականի մշտական բնակչությունը 4312, իսկ առկա բնակչությունը 3930 հոգի է

Բյուրականը գյուղ է ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ տարածաշրջանի Բյուրական համայնքում։ Բյուրականը նաև ճանաչված է եղել որպեսՊիրտականՓիրական