суббота, 29 марта 2014 г.

ԲՅՈՒՐԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ
ՆԿԱՐԱԳԻՐԸ
Բյուրականը գյուղ է ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ տարածաշրջանի Բյուրական համայնքում: Բյուրականը ճանաչված է եղել որպես Պիրտական , Փիրական:
Ըստ ՀՀ 2001թ.-ի մարդահամարի, Բյեւրականի մշտական բնակչությունը 4313, իսկ առկա բնակչությունը 3930 հոգի է:Կանանց թիվը կազմում է 2184, իսկ տղամարդկանցը 2128:
Ըստ աշխարհագրական դիրքի Բյուրականը ծովի մակարդակից բարձր է 145...0մ: Ձմռանն օդի բացարձակ ջերմաստիճանը կազմում է -36 C-38 C- ի,իսկ ամռանը +27 C +35 C-ի:
Բյուրականի մասին առաջին գրավոր հիշատակությունը թողել է 10-րդ դարի պատմիչ Հովհաննես Դրասխանակերտցի կաթողիկոսը: Նա գնելով Բյուրականն, այն դարձրել է իր դաստակերտը, այնտեղ կառուցել է եկեղեցի (Սբ. Հովհաննես) և հաստատել կուսակրոնների միաբանություն: Պատմագիրը հիշատակում է նաև Բյուրականի ամրոցը , ուր ինքը փորձել է պատսպարվել արաբական Նըսըր ոստիկանի հետապնդումից, սակայն տեղեկանալով , որ արաբները մոտենում են ,փախել է Բագարան: Բյուրականի բնակիչները 7 օր դիմադրել են, սակայն արաբները խուժել են ամրոց, սրի քաշել 200 մարդու և գերեվարել շատերին: Նըսըրը,զգալով իր արարքի անարդարացիությունը, անսպասելիորեն ազատել է գերիներին:
1929թ-ին Բյուրականի մոտ՝ Աղվեսաձոր կոչված վայրում, հայտնաբերված դամբարանից պեղվել են բազմաթիվ իրեր (զենքեր , գործիքներ , կավե ամաններ, զարդեր և այլն): Գյուղից ոչ հեռու պահպանվել է նաև Ամբերդ ամրոցը , Արտավազիկ եկեղեցին(7-րդ դար), խաչքարերով գերեզմանատներ և այլն: Բյուրականը նաև տունն է Բյուրականի աստղադիտարանը:
Տարեկան 5000 այցելու է ընդունում Բյուրականը իր գեղատեսիլ բնության գրկում , որոնք հիմնականում աստղաֆիզիկոսներ , լեռնագնացներ ու զբոսաշրջիկներ են: Բյուրական այցելողները իրենց հանգիստը կարող են գտնել հիմնականում վարձու բնակարաններում , նորակառույց ու գեղեցիկ <<Հյուսիսային աստղ>> ռեստորան – հյուրանոցային համալիրում , <<Նոր Ամբերդ>> հանգստյան տանը , ինչպես նաև Աստղադիտարանի հյուրերի ընդունման տանն ու այլ վայրերում

Комментариев нет:

Отправить комментарий