суббота, 29 марта 2014 г.

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ԲՅՈՒՐԱԿԱՆ

«Համայնքների երիտասարդ ձայն» ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 11-ին այցելեցինք Արագածոտնի մարզի Բյուրական գյուղ: Նշենք, որ Բյուրականի մասնաճյուղը` Բյուրակաանի երիտասարդ լրագրողների առցանց կենտրոնը (ԲԵԼԱԿ), բացվել է վե...րջերս. ունենք բավականին ակտիվ անդամներ: Ներկայացրեցինք մեր առաքելությունը, և ծրագրի նպատակները, որոնք հետապնդում են երիտասարդների շրջանում ստեղծագործական, հետազոտական ունակությունների բարձրացմանը: Տեղի երիտասարդները մասնակցեցին հանդիպմանը և էլ ավելի ամրապնդեցին իրենց գիտելիքները` ստանալով անհրաժեշտ տեղեկատվություն լրագրողական գործի մասին: Կազմակերպեցինք ինտերակտիվ խաղեր, որի օգնությամբ ապագա ակտիվ քաղաքացիները ներկայացրեցին իրենց համայնքում առկա խնդիրներն ու լուծման եղանակները: Սկզբում կար լարվածություն, կաշկանդվածութուն, սակայն գնալով վերացան բուռն քննարկումների և կարծիքների մեծ հորձանուտի մեջ: Քննարկեցինք և հասկացանք, թե ինչ է հետազոտությունը և ինչպես պետք է սկսել հետազոտել, որպեսզի արդյունքը գերազանց լինի: Հանդիպումն անցավ աշխատանքային ուրախ մթնոլորտում: Ակտիվացնող խաղերի միջոցով ստեղծեցինք համագործակցային հաճելի դաշտ: Ներկայացվեց մեր ծրագրի շրջանակներում Բյուրականի երիտասարդ լրագրողների ստեղծած առցանց կենտրոնի անցած ճանապարհը և գործունեությունը: Հանդիպման վերջում ԲԵԼԱԿ-ը պարգևատրվեց նեթբուք դյուրակիր համակարգչով` հետագայում մեզ հետ կապ պահպանելու և առաջիկա գործունեության համար: Նշենք նաև, որ հանդիպմանը ներկա էին Բյուրականի գյուղապետը և այն դպրոցի տնօրենը, որտեղ անցկացնում էինք մեր հանդիպումը: Հանդիպման ընթացքում ձեռք բերեցինք նոր ընկերներ, լսեցինք նրանց կարծիքները, տրամադրեցինք տեղեկատվություն մեր ծրագրի մասին և գաղափարակիցներ ունեցանք: Այնուհետև ծանոթացանք Բյուրականի տեսարժան վայրերին, եղանք տեղի եկեղեցիներում: Երեկոյան եղանք նաև աստղադիտարանում, զմայլվեցինք աստղերի և լուսնի գեղեցկությամբ: Մեր ստացած տպավորություններն անմոռանալի էին: Բարձր և ոգեշնչված տրամադրությամբ վերադարձանք մայրաքաղաք` հաստատ համոզմունքով, որ շուտով կենտրոնի անդամները զարմացնելու են նորանոր աշխատանքներով: Իսկ ԲԵԼԱԿ-ի աշխատանքներին կարող եք ծանոթանալ` այցելելով հետևյալ հասցեով http://byurakan.blogspot.com/:

Այս ամենը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության գործընկերային պայմանագրի շրջանակներում՝ «Զարթոնք-89» ԲՀԿ-ի միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետները և կարծիքները պատկանում են հեղինակին` «Զարթոնք-89» ԲՀԿ, և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետների հետ:
















Комментариев нет:

Отправить комментарий