суббота, 29 марта 2014 г.

Երիտասարդ Լրագրողների Առցանց Կենտրոն
Աշխատակազմի և կամավորների վերապատրաստում
Երիտասարդ Լրագրողների Առցանց Կենտրոն/ armolimp.amՆշել
«Կամավորության դերը համայնքների զարգացման գործում և ինչպես գրել մրցունակ ծրագրեր»

Նորանկախ Հայաստանի Հանրապետության ծննդյան խորհուրդը մեր կազմակերպության անդամներով որոշեցինք իմաստավորել կամավորության մասին զրույց-դասընթաց կազմակերպելով: Ու ճիշտ այս օրը, երբ երևանյան փողոցներում փողփողում են եռագույն դր...ոշակները, միջոցառումներ են նախատեսվում ողջ օրվա ընթացքում, գիշերվա երկնքում աստղերի կողքին հրավառություն է լինելու, մեզանից յուրաքանչյուրը երևի ներքին թաքուն հարց կտա. <<իսկ ի՞նչ եմ անում ես իմ երկրի համար որպես կամավոր>>: Անշուշտ, մեզ հարկավոր են քաղաքացիական բարձր գիտակցությամբ, հայրենասեր ու հայրենանվեր քաղաքացիներ, ովքեր կսիրեն ու կփայփայեն մեր փոքրիկ երկիրը, կդառնան աջակից ու հենասյուն հարազատ երկրին: Ահա այս մտքերն էին հավաքել տարբեր համայնքներում ապրող զարթոնքցիներին կազմակերպության հարկի տակ՝ քննարկելու կամավորի գործունեության, նրա շահերի և տված օգուտի, դրանց ձևերի մասին:

Աշխեն Օհանջանյանը, մեր կազմակերպության ամենաակտիվ անդամներից մեը, մշակել էր դասընթաց՝ կամավորության կարևորության, հասարակական շահի ու անձնական ինքնանվիրումի մասին: Դասընթացին մասնակցելու էին եկել Զարթոնք-89 ԲՀԿ-ի և ԵԼԱԿ-ի (Երիտասարդ լրագրողների առցանց կետրոն) տարբեր համայնքների անդամները: Բոլորի համար դասընթացը հատուկ ասելիք ուներ. երեխաները պատմեցին որպես կամավորներ իրենց փոքրիկ փորձի մասին, քննարկեցին կամավորականի առաքելությունը հայ ժողովրդի պատմության ողջ ընթացքում, դասընթացավար Աշխենը նույնպես իր կամավորական գործունեության մասին օրինակներ բերեց, որոնք շատ տպավորիչ էին մասնակիցների համար: Այն, որ կամավորականությունը փոխում է մարդուն, տալիս որոշակի հմտություններ, հասարակության սպառող անդամ լինելուց զատ դարձնում հոգևոր արժեքներ արտադրող, դրանց խթանող ու տարածող, միանշանակ է, իսկ այս դասընթացը առավել ևս հիմնավորեց վերը ասվածը:
Անշուշտ, ջրի փոքրիկ կաթիլն էլ քար կծակի, եթե պարբերաբար է կաթում, թեկուզ իր թույլ, բայց զորավոր ուժի ողջ հավատով: Երիտասարդ կամավորների համար բարի գործ անելու փոքրիկ ջանքը կարևորվեց և ևս մեկ անգամ արժևորվեց: Նրանք ձևավորեցին պաստառներ՝ <<Էգոիզմ - հանրություն>>, <<Ի՞նչ է կամավորությունը>> վերնագրերով: Ցուցադրվեցին ֆիլմեր, վիճակագրական տվյալներ: Խոսվեց կամավորականների գործունեության ձևերից, Հայաստանում կամավորների գործունեությունից, երեխաները ծանոթացան ծրագիր կազմելու վարպետության տարրերին:

Դեկտեմբերի 5-ը կամավորների միջազգային օրն է: Որոշվեց միասին կամավորական գործունեություն մշակել հենց այդ օրվա համար:
Օրվա խորհուրդը, լսածն ու քննարկածը իրենց սրտում ամրացնելով մարդասիրությամբ, հումանիզմով, ներկաները խոստացան դեկտեմբերի 5-ին ներկայացնել իրենց գործունեության արդյունքները: Արդյունքների մասին դեռ կխոսենք: Ժամանակ կա: Իսկ մինչ այդ դրսում երեխաներին էին սպասում փողփողացող եռագույն դրոշակները, տոնական տրամադրությւոնը և օրվա անմոռանալի խորհուրդը, բայց արդեն կամավորի տեսանկյունից արժևորված:
Երկրին ազնիվ, բարի ու գործունյա քաղաքացիներ են պետք, ովքեր անշահախնդիր սիրով կսիրեն ու կգործեն Երկիր Դրախտավայրում:



 


Комментариев нет:

Отправить комментарий