суббота, 29 марта 2014 г.

Սեպտեմբերի 13-ին անցկացվեց խորհրդատվություն «Զարթոնք-89» ԲՀԿ-ի և ԵԼԱԿ-ի (Երիտասարդ լրագրողների առցանց կենտրոն) անդամների հետ, որը վարում էր Լուսինե Հայրապետյանը: Խորհրդատվության նպատակն էր սովորեցնել երիտասարդներին, թե ինչպես կարող են կազմել նախագծեր և ավելի խորն զարգացնել իրենց ուսումնասիրությունները: Ինչպես նաև կարողանալ լիարժեք փոխանցել իրենց գիտելիքներն ու փորձը համայնքներում կայանալիք ԵԼԱԿ-ի ...խմբերի անդամների հետ հանդիպումների ժամանակ:
Այս ամենը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության գործընկերային պայմանագրի շրջանակներում՝ ՙԶարթոնք-89՚ ԲՀԿ-ի միջոցով:








Комментариев нет:

Отправить комментарий